Ստորագրահավաք այսօր չի անցկացվում. այն կշարունակվի հուլիսի 6-ին. «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ ստորագրահավաք այսօր չի իրականացվի:
««Սիրելի՛ հայրենակիցներ, քանի որ օրենքի կարգավորումների համաձայն ստորագրահավաքն անցկացվում է միայն աշխատանքային օրերին՝ ժամը 09:00 - 18:00-ն, հիշեցնում ենք, որ հուլիսի 5-ը նույնպես ոչ աշխատանքային օր է, ուստի ստորագրահավաք այսօր չի անցկացվում։
Այն կշարունակվի վաղը՝ հուլիսի 6-ից»,-ասված է հայտարարությունում:
Նշենք, որ այսօր Սահմանադրության օրն է: