Վաշինգտոնում հրաձգության ժամանակ վիրավորվել է ինը մարդ, ներառյալ երկու անչափահաս
Վաշինգտոնում (Կոլումբիայի օկրուգ, ԱՄՆ) հրաձգության ժամանակ վիրավորվել է ինը մարդ, ներառյալ երկու անչափահաս, տեղեկացնում է news.am-ը տեղի ոստիկանությունը Թվիթերի իր էջից։
Գիշերվա ժամը 01.00-ին մոտ օկրուգի ոստիկանությունը հրաձգության մասին ազդանշան է ստացել, դեպքի վայր ժամանելով՝ օրինապահները պարզել են, որ մի քանի մարդ հրազենային վիրավորումներ է ստացել։
«Բոլորը ստացել էին կյանքին չսպառնացող վիրավորումներ։ Ինը տուժած կա։ Երկուսն անչափահաս են, մեկը՝ ինը, մյուսը՝ տասնյոթ տարեկան»,- ասել է Կոլումբիայի օկրուգի ոստիկանության հետաքննությունների բյուրոյի պետի օգնական Լեսլի Փարսոնսը տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ հարձակվողները կրակ են բացել տեղի բնակիչների դեմ, որոնք փողոցում տոնում էին ԱՄՆ Անկախության օրը։ Մուգ ամենագնացի հետախուզում է հայտարարվել։