ԱՄՆ-ն հրաժարվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բեն Ուոլեսի թեկնածությունից
Վաշինգտոնը հրաժարվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի թեկնածությունից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է The Telegraph-ը։
«Բեն Ուոլեսի թեկնածությունն արգելափակվել է: Պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների ֆավորիտն էր, սակայն դաշինքի փաստացի առաջնորդ Վաշինգտոնի հետ զգալի լարվածություն կար նրա՝ Ուկրաինային աննախադեպ աջակցության պատճառով»,-ասվում է հրապարակման մեջ:
The Telegraph-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է՝ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար նշանակվի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։