Բուդապեշտը հաստատել է, որ Թուրքիայի համաձայնության դեպքում չի խոչընդոտի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Բուդապեշտը չի խոչընդոտի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե Անկարան աջակցի երկրի անդամակցությանը դաշինքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը՝ վկայակոչելով Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հայտարարությունը:
«Եթե Թուրքիայի հետ ինչ-որ առաջընթաց լինի, ապա մենք, բնականաբար, կկատարենք մեր խոստումը, և Հունգարիան չի ուշացնի երկրի անդամակցությունը»,-լրագրողներին ասել է Սիյարտոն:
Նա հայտարարել է, որ այդ հարցով սերտ կապի մեջ է Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ:
Հունգարիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման մասին որոշումը Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներին է մնում, և որ երկրի կառավարությունն արդեն համապատասխան տեքստ է ներկայացրել հաստատման համար:
Հունգարիան և Թուրքիան միակ երկու երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել Շվեդիայի անդամակցությունը դաշինքին: Միևնույն ժամանակ, Ֆիդանը կասկածել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նպատակահարմար է ռազմավարական անվտանգության տեսանկյունից: