Քաղաքացիներն ընդունելության դիմումները Երևանի քաղաքապետարան կարող են ուղարկել նաև առցանց
Երևանի քաղաքապետարանի կողմից նոր կարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու համար բնակիչները գրավոր դիմումը կարող են ներկայացնել ինչպես առձեռն, այնպես էլ առցանց: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
Ըստ աղբյուրի՝ դիմումն առցանց ներկայացնելու համար համար անհրաժեշտ է մուտք գործել քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայք, սեղմել «Արագ դիմում» պատուհանը և պարտադիր հայատառ լրացնել բոլոր դաշտերը՝ կցելով նաև փաստաթղթերը:
«Ուղարկելով դիմումը՝ էլեկտրոնային փոստին կստանաք 16 նիշանի հսկիչ համար, որով «Մեկ պատուհան» հարթակում կկարողանաք հետևել դիմումի ընթացքին»,- ասվում է հաղորդագրության մեջ: