Վարուժան Ավետիսյանի որդին ազատ արձակվեց
Ինչպես ավելի վաղ գրել էինք, կիրակի օրը ձերբակալվել է «Սասնա Ծռեր» խմբավորման ղեկավարներից Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթը:
Այս մասին ասվում էր Ազգային-ժողովրդավարական բևեռի տարածած հաղորդագրության մեջ:
«Դավիթ Վարուժանի Ավետիսյանը ձերբակալվեց խուլիգանություն կատարելու կասկածով, ինչը «հաստատվել» է մեկ ոստիկանի զեկուցագրով։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ՝ քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում, և Դավիթին զրկել ազատությունից»,- ասվում էր հայտարարության մեջ:
Քիչ առաջ Դավիթ Ավետիսյանն ազատ արձակվեց։