3 օրում օձերի հայտնաբերման 25 ահազանգ է ստացվել Հայաստանի 10 բնակավայրերում
Հուլիսի 2-5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Ալավերդի, Բերդ, Նոյեմբերյան, Վանաձոր, Կապան, Չարենցավան քաղաքներում, Արգավանդ և Շահումյան գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 1 շահմար, 1 գյուրզա, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: