Անգլիան Ադրբեջանից վատը չէր, իսկ ամերիկացիները՝ արցախցիներից լավը․ Բեգլարյանը՝ ԱՄՆ դեսպանին
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրում է.
«Ցավալի է լսել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման ամենակարևոր հավաքական իրավունքը և կարծես թե չի հասկանում կամ չի մտածում ադրբեջանական էթնիկ զտումների քաղաքականության մասին։
Հասկանալի է, որ Ադրբեջանի բռնապետական ենթակայության պայմաններում ոչ մի անվտանգություն ու իրավունք չի կարող երաշխավորվել, իսկ նման սխալ հայտարարությունները միայն խթանում են նոր հանցագործությունները:
P.S. Շնորհավոր Անկախության օրը, տիկին դեսպան:
Այս խորհրդանշական օրը, թույլ տվեք բավական համարձակ լինել և հարցնել ձեզ, թե ինչու ամերիկացիները չկարողացան գտնել իրավունքներ և իրավունք բրիտանական գաղութատիրության ներքո, թեև դուք նույն էթնիկ և կրոնական բնույթի էիք և բնիկ ամերիկացիներ չէիք, ի տարբերություն արցախցիների:
Հաշվի առնելով Միացյալ Նահանգների պատմությունը, արժեքները և ազատությունների ու իրավունքների շեշտադրումը, բնական է աջակցել Արցախի ժողովրդի պայքարին՝ հանուն հայրենի հողում սեփական ազատությունների և իրավունքների։
Անգլիան Ադրբեջանից վատը չէր, իսկ ամերիկացիները՝ արցախցիներից լավը»։