Երևանի փոխքաղաքապետ Ավինյանը հանդիպել է Նեապոլի քաղաքապետի հետ
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը համդիպել է Նեապոլի քաղաքապետի հետ։
«Իտալիայի Նեապոլ քաղաք աշխատանքային այցի շրջանակում հանդիում ունեցա Նեապոլի քաղաքապետ, պրոֆեսոր Ջայտանո Մանֆրեդիի հետ, ում նաև սիրով հրավիրեցի այցելել մեր քաղաք: Պայմանավորվեցինք համագործակցության հուշագիր ստորագրել մեր քաղաքների միջև՝ փոխադարձաբար Երևանն ու Նեապոլն ավելի լավը դարձնելու հանձնառությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ավինյանը:
Այնուհետև Ավինյանը հայտնել է մեկ այլ իրադարձության մասին։
«Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Հայի (Սուրբ Գրիգոր Լուսավորչի) անվան եկեղեցում, որտեղ պահվում են Լուսավորչի մասունքները՝ տեղադրվեց երկլեզու ցուցանակ:
Լուսավորիչը Նեապոլ քաղաքի երկրորդ պահապան սուրբն է:
Սուրբ Գրիգոր Հայի Եկեղեցուն հարակից համանուն փողոցը ոչ միայն Նեապոլի, այլև Իտալիայի ամենահայտնի և իտալացիների և օտարերկրացիների ամենասիրված փողոցներից մեկն է»,- գրել է նա: