Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բելառուսի միացումը ՇՀԿ-ին կավարտվի 2024 թվականին
Շանհայի համագործակցության կազմակերպությանը Բելառուսի միանալու գործընթացը կավարտվի 2024 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի արտգործնախարար Վինայ Մոհան Կվատրանի հայտարարությունը:
Նա հավելել է, որ ՇՀԿ պետությունների ղեկավարները պաշտոնապես ձևակերպել են կազմակերպությանը միանալու Բելառուսի պարտավորությունների մասին հուշագիրը:
2001 թվականին հիմնադրված Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ ներկայումս ընդգրկված են Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Ռուսաստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: