Ազատազրկված անձինք թաքստոց էին պատրաստել․ ՔԿԾ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, շարունակելով քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերով հնարավոր թաքստոցները հայտնաբերելու աշխատանքները և իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, ս․թ․ հուլիսի 3-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, համատեղ խուզարկություններ են իրականացրել հիմնարկի թոքախտաբանական բաժանմունքում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկությամբ հիվանդասենյակներից մեկի հատակի տակ հայտնաբերել են ներկառուցված թաքստոց, որտեղ առկա է եղել 1 բջջային հեռախոս, ականջակալ և USB լար:
Քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին կարգապահական տույժի ենթարկելու, ինչպես նաև ներթափանցման ուղիները պարզելու համար նախապատրաստվում են նյութեր: