Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնում
Նոյեմբերի 28-ին ամերիկացիները նշել են իրենց համար կարևոր տոներից մեկը «Երախտագիտության օրը»: Քիմ Քարդաշյանը պատմել է այդ օրվա կարևորության մասին և շնորհավորել երկրպագուներին իր միկրոբլոգում:
«Երախտագիտության օրը միշտ տոն է եղել, որը ես նշել եմ հայրիկիս հետ' ամեն տարի 2 տարեկանից-22 տարեկան: Ես շատ շնորհակալ եմ նրան այդ օրերի համար: Տարվա այդ օրը շատ լավ հիշողություններ է բերում: Ես շատ գոհ եմ նրանից ինչ ունեմ' իմ ընտանիքը, որը միշտ սատարում է ինձ: Ես հատկապես շնորհակալ եմ այս տարվան, քանի որ ես ունեցա աղջիկ: Ես բոլոր իմ հարազատներին ամենալավն եմ մաղթում, առողջություն և հաջողություններ»,- գրել է Քիմ Քարդաշյանը: