Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալներ է հանձնել Բրայան Արդունին և Ռուբեն Փոլ Ադալյանին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալներ է հանձնել Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Փոլ Ադալյանին՝ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Այս մասին հայտնել է մամուլի ծառայությունը։
Նախագահը շնորհավորել է «պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ»: