Արման Սահակյանը` «Շիրակի» նախագահ
Գյումրիի «Շիրակի» ղեկավար կազմում տեղի է ունեցել փոփոխություն: Մարզային ակումբի նախագահի պաշտոնում կրկին վերընտրվել է Արման Սահակյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
2020 թվականից «Շիրակի» նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Վիրաբյանը, որն ընտրվել է ՀՖՖ գործկոմի անդամ:
««Շիրակ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Տիգրան Վիրաբյանին կատարած աշխատանքի և մեր ակումբի զարգացման գործում ներդրած ջանքերի համար՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք: Վստահ ենք՝ Տիգրան Վիրաբյանը ջանք չի խնայի ոչ միայն ֆուտբոլային Գյումրու, այլ ֆուտբոլային մարզի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծումները գտնելու համար»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Արման Սահակյանը երկար տարիներ եղել է «Շիրակի» նախագահը։