Աֆղանստանում «Թալիբանը» կարգադրել է փակել վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները
Աֆղանստանում իշխանության գլխին գտնվող «Թալիբան» շարժումը հրամայել է փակել երկրի բոլոր վարսավիրանոցները և գեղեցկության սրահները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։
Ըստ Անբարոյության և առաքինության նախարարության խոսնակի՝ դրա համար կա մեկ ամիս ժամանակ՝ մինչև օգոստոսը 2-ը։
2021 թ․-ին իշխանության գալուց ի վեր «Թալիբանը» մի շարք սահմանափակումներ է մտցրել կանանց նկատմամբ։ Դեռահաս աղջիկներին և կանանց արգելել են դպրոց կամ բուհ հաճախել, մտնել մարզասրահ կամ զբոսայգի, ինչպես նաև աշխատել ՄԱԿ-ի գրասենյակներում։
«Թալիբանը» նաև կարգադրել է կանանց հագնվել այնպես, որ երևան միայն նրանց աչքերը, իսկ 72 կմ-ից ավելի հեռու գնալիս կնոջը պետք է ուղեկցի տղամարդ ազգական։
Այս սահմանափակումները շարունակվել են՝ չնայած միջազգային քննադատությանը և կանանց մասնակցությամբ ցույցերին, ինչպես նաև կանանց անունից հանդես եկող ակտիվիստների ակցիաներին։
Գեղեցկության սրահները փակվել էին նաև 1996-2001 թթ․-ին, երբ Աֆղանստանում դարձյալ իշխանությունը «Թալիբանի» ձեռքերում էր։ Երբ 2001 թ․-ին ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի ուժերը մտել էին Աֆղանստան, գեղեցկության սրահները կրկին վերաբացվել էին։