Օձունի խաչմերուկում կատարվում են վերականգնման և բարելավման աշխատանքներ
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ38+450 – կմ48+140 /կմ46+750-կմ47+361/ տեղամասում՝ Օձունի խաչմերուկում (Մ-6 և Հ-35 ավտոճանապարհների փոխհատում), կատարվում են վերականգնման և բարելավման աշխատանքներ։
Շինարարությունն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից։
Այս պահին կապալառուն իրականացնում է հենապատի բետոնացման, հողային, Օձունից դեպի Մ-6 ժամանակավոր ճանապարհի կառուցման աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ, հետևել ճանապարհաշինության ընթացքին, աշխատանքների ժամկետների ու որակի վերաբերյալ զրուցել կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ։