Շուրջ 6 անգամ ավելացել է առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների բոնուսային ծրագրին հատկացվող գումարը
Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների աշխատավարձի կայուն ու պարբերաբար բարձրացումն ապահովվում է նաև բոնուսային համակարգի միջոցով: Այս տարի շուրջ 6 անգամ ավելացել է ծրագրին հատկացվող գումարը` հասնելով 2,5 միլիարդ դրամի:
Պոլիկլինիկաների մանկաբույժները, թերապևտները, ընտանեկան բժիշկներն ու նրանց բուժքույրերը եռամսակը մեկ ստանում են հավելավճարներ` իրենց աշխատավարձի նույնիսկ 100%-ի չափով:
Այս եռամսյակում համապատասխան բոնուսներ հավաքել են դրա հնարավորությունն ունեցող բուժաշխատողների 70%-ը: