Արցախում տնամերձ հողատարածքում աշխատող ամուսինների ուղղությամբ արբեջանցիների կողմից արձակված կրակոցների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
2023թ. հունիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սարգսաշենի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով՝ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել տնամերձում աշխատող ամուսիններ՝ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի բնակիչներ Լեռնիկ Պավելի Գասպարյանի և Նարինե Սլավի Գասպարյանի ուղղությամբ, սակայն վերջիններիս թաքնվելու և գնդակնեը պատին դիպչելու շնորհիվ հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։
Նշված փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը: