Ինձ նրա խաղը դուր էր գալիս մինչև 2022/23 մրցաշրջանը. նա հսկայական տաղանդ ունի. Արշավինը` Զախարյանի մասին
«Զենիթի» գլխավոր տնօրենի սպորտի զարգացման գծով տեղակալ Անդրեյ Արշավինը խոսել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։
«Դիսպետչերներից ո՞ւմ խաղն է ինձ դուր գալիս, որն ինձ նման է: Այդպիսի դիսպետչերներ չկան, բայց Զախարյանն ինձ դուր էր գալիս մինչև նախորդ մրցաշրջանը։ Կարծում եմ, որ նա շատ մեծ տաղանդ ունի»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Արշավինը YouTube-ի TakoiFootball ալիքում հրապարակված տեսանյութում։
«Դինամոյի» հիմնական կազմում անցկացրած 84 խաղում 20-ամյա Զախարյանը դարձել է 17 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
2022 թվականի ամռանը Զախարյանը ցանկանում էր պայմանագիր կնքել «Չելսիի» հետ:
Նշենք, որ Զախարյանն արդեն յոթ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի հավաքականի կազմում։