Ադրբեջանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Կասպից ծովի ադրբեջանական ափին hուլիսի 4-ին 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։
Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության փոխանցմամբ' երկրաշարժը գրանցվել է Ադրբեջանի ժամանակով 00:01-ին։ Տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք, իսկ աղբյուրը՝ 20 կմ խորության վրա։
Երկրաշարժը զգացվել է Գուբա, Խաչմազ, Սիյազան, Սումգայիթ և Բաքու քաղաքներում, ինչպես նաև Աբշերոնի թերակղզու հարակից տարածքներում։
Ադրբեջանի ՆԳՆ-ն նշում է, որ ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություն չի ստացել։