Հզոր երկրաշարժ Ադրբեջանում. զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան
Ադրբեջանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ` երկրաշարժը եղել է 5,5 մագնիտուդով: Ստորերկրյա ցնցումներն ուժգին զգացվել են մայրաքաղաք Բաքվում, Աբշերոնյան թերակղզում և Սումգայիթում: Նախնական տվյալներով` ստորերկրյա ցնցումները զգացել է երկրի ողջ բնակչությունը:
Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Հաղորդվում է, որ բնակիչները շտապում են լքել տները: