Հնարավոր է․ ԱՄՆ դեսպանը՝ արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատևելու հնարավորության մասին
Ամերիկայի Միացյալկ Նահանգները հստակորեն հայտարարել է, որ կողմերի միջև վաղուց շարունակվող հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ անդրադառնալով վաշինգտոնայն վերջին բանակցությունների թեմային և այդ ընթացքում ադրբեջանական կրակոցներին։
«Բայց ի վերջո մենք տեսնում ենք, որ մնայուն, երկարաժամկետ խաղաղությունն է տարածաշրջանում առկա խնդիրները լուծեու ուղին։ Ահա թե ինչու ենք մենք հանձնառու, որ փորձենք նպաստել այն բանակցություներին, որոնք կհանգեցնեն նման խաղաղության»,- նշեց Քրիստինա Քվինը։
Ըստ նրա՝ Հայաստան ու Ադրբեջանը ներգրավված են բանակցություներին, «եկել են սեղանի շուրջ, և անկեղծ ու բաց քննարկում է եղել կողմերի միջև առկա տարակարծությունների վերաբերյալ»։
«Եվ մենք հավատում ենք․ որ երկու կողմերն էլ կարող են տեսնել, որ ի վերջո կարող է լինել խաղաղություն։ Եվ մեծ հույս ունենք, որ կօգնենք դա ապահովել»,- հավելեց ԱՄՆ դեսպանը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցին՝ դիվանագետն ասաց, որ ԱՄՆ-ն վաղուց ասել է, որ «ԼՂ-ում ապրողների իրավունքերը և անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն»։
«Եվ որ պետք է լինի բանակցություն, և այնպիսի վերջնարդյունք, որը կպաշտպանի ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը։ Անձամբ ես վստահաբար այն կարծիքին եմ, որ ԼՂ-ում մարդիկ պետք է կարողանան իրենց անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում ու խաղաղ ընտանեկան կյանք վարել ու ներգրավվածություն ուենանալ իրենց համայնքներում։ Ուստի Միացյալ Նահանգները հաստատկամորեն հավատում է, որ լուծման ուղղությամբ շարունակվող քննարկումներում պետք է ապահովված լինեն նշված սկսզբուքները»,- պարզաբանեց ԱՄՆ դեսպանը։
Խոսելով արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատևելու հնարավորության մասին՝ Քվինն ասաց․ «Հավատած ենք ու հույս ունենք, որ դա հնարավոր է։ Եվ կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Եվ բոլոր կողմերին քաջալերում ենք, որ միասնաբար ջանքեր գործադրել՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։ Ես նաև պետք է ասեմ, որ բոլոր կողմներն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինի»։