Սաուդյան Արաբիայի ԱԳՆ է կանչվել Շվեդիայի դեսպանը՝ Ստոկհոլմում Ղուրանն այրելու միջադեպից հետո
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ է կանչվել Շվեդիայի դեսպանը՝ Ստոկհոլմում Ղուրանն այրելու միջադեպից հետո, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Դիվանագիտական ներկայացուցչությունում Շվեդիայի դեսպանին հայտնել են Ղուրանի այրման ակտի կտրականապես մերժման մասին ՝ կոչ անելով Ստոկհոլմին դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք «ուղղակիորեն հակասում են հանդուրժողականության, չափավորության եւ ծայրահեղականության մերժմանն ուղղված միջազգային ջանքերին»։
Հունիսի 28-ին Ստոկհոլմի ոստիկանությունը թույլատրել է մզկիթի մոտ Ղուրանի այրմամբ ցույցի անցկացումը:
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարել է, որ համապատասխան որոշումը «օրինական է, բայց անտեղի»։