Մեկնարկել է Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը
Մեկնարկում է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ սեպտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆուտբոլի ֆեդերացիան: Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 5 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի արժեքներն են՝
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ