Իրաքի ԱԳՆ-ն Ղուրանի այրման միջադեպի վերաբերյալ Իսլամական համագործակցության կազմակերպությանն խորհրդակցության է հրավիրել
Իրաքն Իսլամական համագործակցության կազմակերպությանը Բաղդադում բարձր մակարդակի արտակարգ հանդիպում անցկացնելու հրավեր է ուղարկել՝ քննարկելու Ղուրանը պղծելու գործողությունների շարունակության հարցը, ասել է Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեդ Ալ-Սահհաֆը՝ նախարարության Twitter միկրոբլոգում։
«Իրաքը պաշտոնական հարցում է ուղարկել Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարություն՝ հաստատելով իրաքյան կառավարության ցանկությունը՝ արտակարգ բարձր մակարդակով հանդիպում անցկացնել Բաղդադում՝ քննարկելու Շվեդիայում սրբազան Ղուրանի սրբապղծման և այրման հետ կապված հարցը»,- ասել է Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչը։
Կիրակի օրը ԻԿԿ-ն Էր Ռիադի նախաձեռնությամբ Շվեդիայում Ղուրանի այրման հետ կապված հանդիպում է անցկացրել Սաուդյան Ջիդայում՝ այս կազմակերպության երկրների ներկայացուցիչների մակարդակով։ Դրա գլխավոր քարտուղար Իբրահիմ Թահան կոչ է արել հավաքական գործողություններ ձեռնարկել՝ վերջ դնելու իսլամի սուրբ գրքի և մարգարեի պղծմանը:
Աղբյուրը՝ news.am