«Պոբեդա» լոուքոսթերը Սոչիից Գյումրի թռիչքներ կիրականացնի
«Պոբեդա» լոուքոսթերն («Աերոֆլոտ» խմբի մաս) ընդլայնել է դեպի Հայաստան թռիչքների իր տարածաշրջանային ծրագիրը, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ավիաընկերությանը։
Սոչի-Գյումրի երթուղով չվերթները կսկսվեն 2023 թվականի հոկտեմբերի 29-ին և կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Ընկերության կայքում արդեն բաց է թռիչքների տոմսերի վաճառքը։
Ներկայումս «Պոբեդա»-ն թռիչքներ է իրականացնում դեպի Հայաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա և Ուզբեկստան։