Tesla-ն ավելացրել է 2-րդ եռամսյակի մատակարարումները՝ հասնելով ռեկորդային 466 հազար ավտոմեքենայի
2023 թվականի երկրորդ եռամսյակում էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերությունը կտրուկ ավելացրել է մատակարարումները՝ շնորհիվ գների իջեցման և էլեկտրական մեքենաների գնման պետական սուբսիդիաների, հայտնում է ընկերության մամուլի գրասենյակը։
Ապրիլ-հունիսին ընկերությունը համաշխարհային շուկա է մատակարարել 466,145 ավտոմեքենա՝ մեկ տարի առաջվա 254,695-ի դիմաց։ Այս ցուցանիշը ռեկորդային էր Tesla-ի համար:
Refinitiv-ի կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում էին, որ միջինը կմատակարարվի 445,000 ավտոմեքենա:
Model 3-ի և Model Y-ի բյուջետային մոդելների մատակարարումները կազմել են 446,915 միավոր, ավելի թանկ Model S և Model X-ինը՝ 19,225:
Անցած եռամսյակում Tesla-ն արտադրել է 479,7 հազար ավտոմեքենա՝ 85,5%-ով ավելի, քան նախորդ տարի: Արտադրությունը գերազանցում է առաքումները հինգերորդ եռամսյակն անընդմեջ։
Tesla-ն նախատեսում է առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները հրապարակել հուլիսի 19-ին՝ ԱՄՆ շուկայի փակումից հետո:
2023 թվականի սկզբից ավտոարտադրողի արժեթղթերի գնանշումները աճել են 2,1 անգամ (112%-ով), մինչդեռ Nasdaq Composite ֆոնդային ինդեքսն այս ժամանակահատվածում ավելացել է 31,7%-ով։
Աղբյուրը՝ news.am