Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչ է անում միանալ ՀայաՔվեին
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ղեկավար խորհուրդը հայտարարել է, որ միանում է ՀայաՔվեի ստորագրահավաքին։ Այս մասին կազմակերպությունը հայտարարություն է տարածել։
«Արդեն մի քանի օր է, ինչ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ակտիվիստները միացել են ՀայաՔվեի ստորագրահավաքին։ Ուստի, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ղեկավար խորհուրդը միակամ որոշում է կայացրել և պաշտոնապես հայտարարում է, որ միանում է ՀայաՔվեի ստորագրահավաքին ու իր կոչով դիմում է համայն հայությանը․
Հարգելի ՂՊՎՄ անդամներ, համակիրներ, բարեկամներ և հայրենասեր հայեր։ Եկել է ժամանակը մեր ձայնը բարձրացնելու՝ նաև քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու միջոցով։ Մեր կոչով հորդորում ենք ձեզ, անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելիությունից, միանալ Հայաքվեի Ստորագրահավաքին և միակամ աջակցել Արցախին ու արցախահայությանը։
Հայքվե ստորագրահավաքին մասնակցելու մանրամասներին կարող եք տեղեկանալ «ՀայաՔվե» ֆեյսբուքյան պաշտոնական էջում, կամ Hayaqve.am կայքում։
ՀայաՔվեի ստորագրահավաքն իրականացվում է Հանրաքվեի մասին օրենքի շրջանակներում. համայնքապետարաններում, թաղապետարաններում և գյուղապետարաններոմ։
Ստորագրահավաքի բոլոր մասնակիցներին տրվում է հավաստագիր։
Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»,- ասվում է հայտարարության մեջ։