Հիմա մեզ մոտ ընթանում է քննարկում․ Երևանի մամուլի ակումբի նախագահը՝ լրագրողների հանդեպ վերաբերմունքի մասին
ԲԴԽ-ն կարգապահական վարույթ էր հարուցել դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի, Սամվել Թադեւոսյանի,որը ազատման դիմում գրեց ու հեռացավ համակարգից չսպասելով ԲԴԽ-ի որոշմանը եւ Դավիթ Հարությունյանի նկատմամբ։
Այսօր վերոհիշյալ գործերով որոշումը հրապարակելուց առաջ ԲԴԽ-ում լարված իրավիճակ էր, լրագրողներին թույլ չէին տալիս գնալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, որ այնտեղ շատ մարդ կա։
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ՝ հարցնելով, թե ինչպես կմեկնաբանի լրագրողների հանդեպ այս վերաբերմունքը և արդյոք կառույցը չի պատրաստվում այս մասով հայտարարություն տարածել:
Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ ինքը առանձնապես դեպքից տեղյակ չէ, բայց գործընկերների հետ քննարկում են ինչպես դրան արձագանքել:
«Հիմա մեզ մոտ ընթանում է քննարկում, այս հարցով հայտարարություն տարածելու վերաբերյալ»- ասաց Նավասարդյանը:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաև Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին