Times. Պուտինը կարող է պայթեցնել Զապորոժյեի ատոմակայանը
Բրիտանական News.am-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրամայել պայթեցնել Զապորոժյեի ատոմակայանը՝ իր սասանված դիրքերն ամրապնդելու համար։
The Times-ը կարծում է, որ Պուտինի համար՝ որպես ավտորիտար կառավարչի, կարևոր է պահպանել դեմքը իր կողմնակիցների աչքին։ Սակայն պատերազմի ընթացքը, որի սանձազերծումն ինքնին արդեն «ռազմավարական խոշոր սխալ» էր, և վերջին ապստամբության փորձը, թերթի կարծիքով, կարող են Պուտինին մղել որոշակի արմատական քայլերի։
Պուտինի բանակը վաղուց չի կարողանում իրական հաջողություններ արձանագրել ճակատներում, ինչը վհարվածում է հաջողակ և վճռական առաջնորդի համբավին, իսկ հունիսի 24-ի իրադարձությունները, ըստ Times-ի, ցույց տվեցին, որ Պուտինի դիրքերը երերուն են։ Ռուսական բանակը գրեթե դիմադրություն չցուցաբերեց վագներականներին, իսկ Ռոստովում, ըստ Times-ի, «խանդավառությամբ դիմավորեցին վարձկաններին»։
«Սա վտանգավոր պահ է Պուտինի ռեժիմի համար և, հետևաբար, մեծ վտանգ տարածաշրջանի համար։ Պուտինը կարող է տրվել պատերազմը սաստկացնելու գայթակղությանը՝ արագ հաղթանակների հույսով:
«Նրա բանակն արդեն պայթեցրել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը (չնայած Ռուսաստանը դա կտրականապես հերքում է): Միանգամայն հնարավոր է, որ նրանք ունեն նաև Զապորոժյեի ատոմակայանին հարվածելու ծրագիր», շարունակում է թերթը։
Ուկրաինայի իշխանությունները վաղուց են խոսում օկուպացված ԶԱԷԿ-ում ռուսական դիվերսիայի սպառնալիքի մասին։ Ռուսաստանը հերքում է այդ կասկածները։ The Times-ը նշում է, որ այդ կասկածների օգտին է խոսում կայանից զինվորականների և անձնակազմի աստիճանական դուրսբերումը, որի մասին հաղորդումներ են հայտնվել վերջին օրերին։
Ըստ Times-ի՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է խստորեն զգուշացնեն Մոսկվային, որ անպատասխան չեն թողնի ատոմակայանի դիվերսիան՝ պոտենցիալ աղետալի հետեւանքներով։