Մալյարը՝ մի քանի ուղղություններով ՌԴ ԶՈՒ առաջխաղացման մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը հայտարարել է մի քանի ուղղություններով ռուսաստանյան զորքերի առաջխաղացման մասին։
Ինչպես իր տելեգրամյան ալիքում գրել է Մալյարը, ռուսաստանյան զորքերը հարձակվում են Ավդեևկայի, Մարինկայի, Լիմանի ուղղություններով։
«Ամենուրեք հիմա թեժ է»,- նշել է նա։
Ըստ նրա, Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջանում է նաև Սվատովոյի ուղղությամբ, որտեղ թեժ մարտեր են ընթանում, նաև գրոհում են Բելգորովկայի և Սերեբրյանկայի վրա։ Իրավիճակը բավականին լուրջ է։
Մալյարը նշել է նաև, որ Բախմուտի ուղղությամբ հարավային թևում Ուկրաինայի ԶՈՒ-ն առաջ է շարժվում և «մասնակի հաջողություն» ունի, իսկ հյուսիսային թևում մարտերը շարունակվում են։