Կանադան արգելք է դրել կոսմետիկան կենդանիների վրա փորձարկելու վրա
Կանադան որոշում է ընդունել կոսմետիկան կենդանիների վրա փորձարկելն արգելելու մասին՝ միանալով մի շարք երկրների և ամերիկյան այն նահանգներին, որոնք այս գործունեությունը օրենքից դուրս են հայտարարել, տեղեկացնում է CNN-ը։
Երկրի կառավարության որոշման համաձայն, C-47 օրինագիծը ուղղումներ է մտցնում սննդամթերքի և դեղամիջոցների մասին օրենքում, որոնք արգելում են ինչպես կոսմետիկական միջոցները կենդանիների վրա փորձարկելը, այնպես էլ կենդանիների վրա փորձարկված տվյալների հիման վրա արտադրված ապրանքների վաճառքը։
Այսպիսով, Կանադան միավորվում է Եվրոպական Միությանը, Ավստրալիային, Միացյալ Թագավորությանը և Հարավային Կորեային, որոնք բոլորն արգելել են կենդանիների վրա կոսմետիկայի փորձարկումը։