Ձերբակալել են Վարուժան Ավետիսյանի որդուն
Ազգային- ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը տեղեկացնում է․
«Վարուժան Ավետիսյանի որդուն` Դավիթին, ձերբակալել են և այժմ Կենտրոնի ոստիկանական բաժանմունքից տեղափոխում են ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր):
Ինչպես ավելի վաղ հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը` այսօր` հուլիսի 2-ին, կեսօրին, Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին` վերջինիս ասել էր, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման էին ենթարկել։
Մոտ վեց ժամ Դավիթին ապօրինի անազատությունից զրկել են, ապա ձերբակալելու որոշում են կայացրել»։