Պուտինը Շվեդիայում Ղուրանի հրկիզման առիթով․ «Պետրոս 1-ինն է դրանց պակասում»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դերբենտ այցի ժամանակ անդրադարձել է Շվեդիայում Ղուրանի հրկիզմանը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման այդ հատվածը Տելեգրամում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը, տեղեկացնում ենք news.am կայքից։
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է պետության ղեկավարը դուրս գալիս Ջումա մզկիթից։ «Շվեդիայում նորից Ղուրան են այրել։ Պետրոս 1-ինն է պակասում դրանց»,- ասել է նա իր ուղեկիցներին։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը խորապես հարգում է Ղուրանը և մուսուլմանների կրոնական զգացմունքները, և հիշեցրել, որ անհարգալից վերաբերմունքը կրոնական սրբությունների հանդեպ հանցագործություն է համարվում ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ Քրեական օրենսգրքի ատելության կամ թշնամանքի հարուցման մասին 282-րդ հոդվածի համաձայն։