Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն
Հունիսի 30-ին Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն։ Այս մասին հաղորդում են Աբովյանի ծննդատնից։
«Աբովյանի ծննդատան ողջ անձնակազմը շնորհավորում է հերոսածին մորը՝Մարինա Սահակյանին։
Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:
Փառք մեր բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»,-գրված է հաղորդագրությունում: