Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ին, 5-ին, 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հուլիսի 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 4-ին, 5-ին, 7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։