Կրասնոդարում ուժեղ պայթյուն է եղել
Երեկ՝ հուլիսի 2-ին, ուժեղ պայթյուն է որոտացել ՌԴ Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկում։
Տեղի բնակիչների վկայությամբ, նրանք ուժեղ ճայթյուն են լսել, հետո հայտնաբերել դաշտում առաջացած ձագարափոսը։
Տարբեր տվյալներով, ձագարափոսի տրամագիծը կազմել է 8-10 մետր, խորությունը՝ մինչև 4 մետր։ Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։