Բայդենը հուլիսին կայցելի Ֆինլանդիա, Մեծ Բրիտանիա և Լիտվա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 9-ից 13-ը կայցելի Մեծ Բրիտանիա, Լիտվա և Ֆինլանդիա:
Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան մամուլի ծառայությունից։
«Նախագահ Բայդենը հուլիսի 9-ից 13-ը ծրագրում է մեկնել Միացյալ Թագավորություն, Լիտվա և Ֆինլանդիա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ակնկալվում է, որ Լոնդոնում Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և թագավոր Չարլզ 3-րդի հետ՝ ամրապնդելու երկրների միջև երկկողմ հարաբերությունները։
Լիտվայի մայրաքաղաքում Բայդենը հուլիսի 11-ից 12-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի 74-րդ գագաթնաժողովին։ Դրանից հետո Սպիտակ տան ղեկավարը հուլիսի 13-ին կայցելի Հելսինկի, որտեղ կմասնակցի ԱՄՆ-ի և Սկանդինավիայի ղեկավարների գագաթնաժողովին։