Մուսոնը ծածկել է Հնդկաստանի ողջ տարածքը
Հնդկական ամենամյա մուսոնը կիրակի ծածկել է ամբողջ երկիրը, սովորականից մեկ շաբաթ առաջ, սակայն տեղումների ընդհանուր քանակն այս սեզոնում առայժմ միջինից 10 տոկոս ցածր է, այդ մասին տեղեկանում ենք news.am-ից՝ հղում անելով պետական օդերևութաբանական վարչությանը։
Մուսոնները Հնդկաստանի 3 տրիլիոն դոլարի տնտեսության կենսական ուժի աղբյուրն են, անհրաժեշտ ջուր են հասցնում ֆերմաներին և լրացնում ջրամբարների պաշարները։ Դրանք նաև թեթևացնում են ամառային տապը։