Գերմանիայի կանցլերը մտահոգված է Ֆրանսիայում կատարվող անկարգություններից
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի հայտարարել է, որ «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում կատարվող անկարգություններին։ Նա դա արել է հաջորդ օրն այն բանից հեո, երբ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել է Գերմանիա պետական այցը՝ կապված 17-ամյա դեռահասի սպանության պատճառով Ֆրանսիան համակած անկարգությունների հետ։
«Ֆրանսիան բարեկամական հարևան երկիր է, և Փարիզն ու Բեռլինը միասին հետևում են, որ Եվրոպական միությունը, որն այդքան անհրաժեշտ է մեր ընդհանուր ապագայի համար, լավ աշխատի,- ասել է Շոլցը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։- Ահա թե ինչու մենք, անշուշտ, անկարգություններին մտահոգությամբ ենք վերաբերվում, և ես մեծ հույս ունեմ, և, անկասկած, համոզված եմ, որ Ֆրանսիայի նախագահը միջոցներ կգնի այս իրավիճակը արագ բարելավելու համար»։