Պետք է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել, փորձել փոխվստահություն ձևավորել. Սամվել Բաբայան
Պետք է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել, փորձել փոխվստահություն ձևավորել։ Այս մասին Ազատության եթերում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:
«Պետք է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել, փորձել փոխվստահություն ձևավորել, տարբեր հասարակ հարցերի շուրջ գալ համաձայնության, ժողովուրդը ապրի հանգիստ, նորմալ։ Դրանից հետո անցնենք երկրորդ փուլին՝ կարգավիճակ և այլ մնացած խնդիրները։
Եթե փոխվստահություն չի լինում, վստահեցնում եմ, 30 տարի բանակցել ենք ու ոչնչի չենք հասել։ 30 էլ բանակցենք, էլ ոչնչի չենք հասնելու։ Ադրբեջանը ինչքան էլ սեղմի ու շուտ, արագ ՌԴ-ին դուրս բերի այստեղից, որը նրա նպատակն է, չի ստացվելու, եթե փոխվստահություն չունենանք։
Բաքվի նպատակն է, որ անմիջապես երկկողմանի հարաբերվենք իրար հետ։ Ես, որպես Արցախի 2-րդ քաղաքական ուժ, դեմ չեմ դրան։ Բայց առաջին հերթին պետք է ձևավորենք փաստաթուղթը, թե ինչ կետերի շուրջ ենք բանակցելու, նոր անցնել մնացած խնդիրներին: Ես գտնում եմ, որ իրենց բոլոր քայլերը նրա համար է, որ իրենք գտնեն ուղիղ բանակցային գործընթաց»,- ասաց Բաբայանը։