Երևանի Սիլիկյան թաղամասում տեղի է ունեցել գազախողովակի պայթյուն և գազի արտահոսք
Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի խողովակի պայթյուն՝ առանց հրդեհի նշանների, սակայն առկա է գազի արտահոսք:
Օպերատիվորեն ժամանել են թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄԻ-ի և «Տրասնգազ» ընկերության ներկայացուցիչները:
Բարեբախտաբար տուժածներ չկան: