Իրանն ու Եգիպտոսը մտադիր են վերականգնել օդային հաղորդակցությունը
Իրանն ու Եգիպտոսը մտադիր են մեկուկես ամսից վերականգնել երկու երկրների միջև ուղիղ չվերթները։
Այս մասին տեղեկանում ենք News.am կայքից։։
«Առաջին իրանցի զբոսաշրջիկները Եգիպտոս կմեկնեն առաջիկա 45 օրվա ընթացքում։ Խորհրդանշական է, որ առաջին չվերթը կիրականացվի անմիջապես Թեհրանի և Կահիրեի միջև»,- ասված է զեկույցում։
Նշվում է, որ այն բանից հետո, երբ երկու երկրները վերականգնեցին հյուպատոսությունների աշխատանքը, Իրաքը դադարեց թռիչքների ժամանակ միջնորդ երկրի դեր խաղալ։