The Guardian-ը՝ թագավորական կալվածքի և թռչունների ոչնչացման կապի մասին
The Guardian պարբերականի հետաքննությունը ցույց է տվել, որ թագավոր Չարլզ 3-րդի Նորֆոլկում գտնվող Սանդրինգհեմյան կալվածքը կապ ունի վերջին երկու տասնամյակում օրենքի ուժով պահպանվող մի շարք տեսակի թռչունների ոչնչացման հետ։
Այդ դեպքերի թվում են Մեծ Բրիտանիայի հազվագյուտ գիշատիչ թռչուններից որոշների ենթադրյալ թունավորումը, հրազենով որսը և անհետացումը։
The Guardian-ը 2003թ․-ից 18 դեպք է բացահայտել՝ կապված վայրի բնության դեմ ենթադրյալ հանցագործությունների կամ թունաքիմիկատների սխալ օգտագործման հետ։
Փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես ոստիկանության ու իրավապահ մարմինների աշխատակիցները կանոնավարապես հետաքննություն անցկացրել Վինձորների մասնավոր կալվածքում, որը արգելոցի, գյուղատնտեսական հանդերի և անտառային տնտեսության շուրջ 8100 հա է ընդգրկում։ Վերջին հետաքննությունն անցկացվել է այս տարի։
Փաստաթղթերը մատնացույց են անում նաև, թե ինչպես կալվածքն, ըստ երևույթին, երբեմն խոչընդոտել է պաշտոնական հետաքննությանը։ 2016 թ․ Natural England բնապահպան մարմինը տեղեկացրել է, որ չի կարողացել հետաքննել կալվածքում շուրջ 40 տատրակների կասկածելի ոչնչացումը, քանի որ պարզվել է, որ տարածքը վաղ առավոտյան «մաքրվել է»։
Այս տեղեկության բացահայտումը կարող էր հատկապես տհաճ լինեն թագավորի համար, քանի որ հանգուցյալ Եղիսաբեթ 2-րդը դեռևս 1952-ից եղել է Թռչունների պաշտպանության թագավորական միության հովանավորուհին, իսկ նրա հայր, արքայազն Ֆիլիպը մինչև իր կյանքի վերջը՝ 2021 թ․ ապրիլը մնում էր Թռչնաբանության բրիտանական հիմնադրամի հովանավորը։
Աղբյուրը՝ news.am