Հրաձգություն Կանզասի գիշերային ակումբում․ զոհեր չկան
Ամերիկյան Կանզաս նահանգի գիշերային ակումբներից մեկում կիրակի վաղ առավոտյան տեղի ունեցած հրաձգութայն հետևանքով յոթ մարդ հրազենային վիրավորում է ստացել, ևս երկուսը հիվանդանոց են տեղափոխվել առաջացած հրմշտոցի պատճառով վնասվածքներ ստանալու համար, տեղեկացնում է News.am-ը։
Հրաձգությունը տեղի է ունեցել գիշերվա ժամը մեկին մոտ Նորթ-Վաշինգտոն-սթրիթ փողոցի City Nightz գիշերային ակումբում, դեպքի վայրում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ուիչիտո քաղաքի ոստիկանության լեյտենանտ Աարոն Մոզեսը։
Զոհվածներ չկան, բայց տուժածներից մեկը լուրջ վնասվածք է ստացել։ Ըստ Մոզեսի, բոլոր տուժածները բուժվում են տեղի հիվանդանոցում։
Հրազենային վիրավորում է ստացել 21-34 տարեկան հինգ տղամարդ, 21-ամյա կին և 24-ամյա տղամարդ, պատմել է Մոզեսը։ Հրմշտոցից տուժել են 30-ամյա կին և 31-ամյա տղամարդ։
Ըստ Մոզեսի, միջադեպի ժամանակ կրակոցներ են կատարվել առնվազն չորս միավոր զենքից։ Մարդը, որը ոստիկանության կարծիքով, հրաձիգներից մեկն է եղել, ձերբակալված է։