Լեհաստանը լրացուցիչ ուժեր կուղարկի Բելառուսի հետ իր սահմանը
Լեհաստանը 500 ոստիկան կուղարկի Բելառուսի հետ իր սահմանը, կիրակի հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։
«Բելառուսի հետ սահմանին առկա լարված իրավիճակի պատճառով ես որոշել եմ ամրապնդել մեր ուժերը ահաբեկչության դեմ պայքարի և կանխարգելման ստորաբաժանումների 500 լեհ ոստիկաններով,- թվիթերյան իր օգտահաշվում գրել է Կամինսկին։- Նրանք կմիանան այդ սահմանի անվտանգությունը պահպանող 5000 սահմանապահներին և 2000 զինվորներին»։
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը կիրակի հայտնել է, որ շաբաթ 187 մարդ փորձել էր Բելառուսից ապօրինի անցնել Լեհաստան։