Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ը, 7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ը, 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +8 + 13, ցերեկը՝ + 24 + 28,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 23 + 28,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+33,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 22 + 26,
Լոռիում՝ գիշերը՝ +9 + 14, ցերեկը՝ + 24 + 26,
Տավուշում՝ գիշերը՝ +11 + 17, ցերեկը՝ + 25 + 29,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6 + 11, ցերեկը՝ + 22+ 25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16 + 18, ցերեկը՝ + 29 + 34,
Արարատում՝ գիշերը՝ +17 + 20, ցերեկը՝ + 34 + 36,
Արմավիրում՝ գիշերը՝ +17 + 19, ցերեկը՝ + 33 + 35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8 + 13, ցերեկը՝ + 22 + 25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +34 +36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+26,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +17 + 20, ցերեկը՝ + 31 + 35։