Զանգվածային հրաձգություն Բալթիմորում․ կան զոհեր
Արտակարգ ծառայությունների աշխատակիցները և ոստիկանության կոմիսարի պարտականություններ կատարողը կիրակի վաղ առավոտյան մեկնել են ամերիկյան Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաք՝ զանգվածային հրաձգության փաստի առիթով, տեղեկացնում է The Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Բալթիմորի ոստիկանական վարչությունը հաստատել է, որ Գրեթհա ավենյուի 800-րդ թաղամասում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել։ Զոհերի թիվն առայժմ հայտնի չէ։
News.am-ի հաղորդմամբ, Հարավային Բալթիմորի Բրուքլին Հոումս շրջանում բազմաթիվ զոհվածներ կան, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Հեռուստաընկերությունը տեղեկացրել է նաև այդտեղ ոստիկանության և շտապ օգնության մեծաթիվ աշխատակիցների առկայութան մասին։
Վկաները տեղեկացրել են, որ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին «Բրուքլինի օրը» կոչվող միջոցառմանը մասնակցելու համար։