Անկարգություններ շվեյցարական Լոզանում
Շվեցարիայի Լոզան քաղաքում անկարգությունների մասնակիցներն այս գիշեր ավերել են Fnac սուպերմարկետը՝ ջարդելեվ դուռը և հարձակվելով ոստիկանների վրա, որոնք եկել էին խանութը պաշտպանելու, տեղեկացնում է 20Minutes պարբերականը։
Ականատեսները վկայել են, որ հարյուրից ավելի մարդ բախվել է մի բուռ ոստիկանների հետ։
Հարձակման է ենթարկվել նաև Pump it Up կոշիկի խանութը։ Հաղորդվում է նաև այլ խանութների կողոպուտների և ոստիկանների վրա հարձակումների մասին։
Դեպքի վայր են եկել հատուկ ջոկատի լրացուցիչ ուժեր, իրավապահ մարմինների ոչ մի աշխատակից չի տուժել։
Լոզանի ոստիկանությունը հայտնել է 7 մարդու ձերբակալման մասին, որոնցից 6-ն անչափահաս են։ Նրանցից միայն մեկը՝ 24-ամյա տղամարդն է Շվեյցարիայի բնակիչ։ Վեց անչափահասներն են 15-16 տարեկան պորտուգալացի, սոմալեցի և բոսնացի աղջիկներ և 15-17 տարեկան շվեյցարացի, վրացի և սերբ տղաներ։ Ականատեսները տեղեկացրել են, որ հարձակվողներից ոմանք «15 տարեկանից փոքր» են եղել։