Արգենտինայում սեպտեմբերին գործարկվելու է լիթիումի մարտկոցների արտադրությունը
Արգենտինայում լիթիումի մարտկոցների արտադրության առաջին գործարանն իր աշխատանքը կսկի սեպտեմբերին՝ օգտագործելով Livent Corp ամերիկյան ընկերության կողմից տեղում արդյունահանվող մետաղը, լեռնարդյունաբերության ներկայացուցիչներին վկայակոչելով՝ տեղեկացնում է News.am-ը։
Այս տարի ավելի վաղ Livent ընկերությունը պայմանավորվել էր YPF արգենտինական պետական նավթային ընկերության Y-TEC ստորաբաժանման մշակած նոր գործարան լիթիումի մատակարարումների մասին։
«Մենք սկսելու ենք արտադրել երկրում առաջին լիթիում-իոնային ուժակուտակիչ մարտկոցները»,- ասել է Y-TEC-ի նախագահ Ռոբերտո Սալվարեցան՝ նշելով, որ մարտկոցներում օգտգործվելու է Livent ընկերության կողմից հյուսիսային Արգենտինայում արդյունահանվող լիթիումի կարբոնատը։
Արգենտինան լիթիումի արդյունահանման մեծությամբ աշխարհում չորրորդ երկիրն է և ներդրումներ է գրավում։ Չիլիի և Բոլիվիայի հետ այս երկիրը գտնվում է Հարավային Ամերիկայի, այսպես կոչված, «լիթիումի եռակյան» մեջ, որտեղ գերթեթև մետաղի խոշորագույն պաշարներ կան, որոնք մեծ պահանջարկ են վայելում ուժակուտակիչներում օգտագործվելու շնորհիվ։